1908 դիտում
16:20 08-09-2015
Բուլղարիան չի թույլատրել ռուսական ինքնաթիռներին իր տարածքով հասնել Սիրիա
Բուլղարիան թույլ չի տվել ռուսական օդանավերին անցնել իր օդային տարածքով: Այդ մասին հաղորդում է հունական «Կատիմերինի» թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ ինքնաթիռները հումանիտար օգնություն էին տեղափոխում Սիրիա:
Թերթը նշում է. «Արդյունքում Սիրիայի համար հումանիտար օգնություն տեղափոխող 2 ռուսական ինքնաթիռները կթռչեն Իրանի վրայով: Ուղին ընտրվել է այն բանից հետո, երբ Բուլղարիան մերժում է պատասխանել իր օդային տարածքը ռուսական կողմի համար բացելու խնդրանքին»:
Ավելի վաղ հունական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Ռուսաստանը Հունաստանի իշխանություններին խնդրել է սեպտեմբերի 1-24-ը թույլատրել իր տարածքով հումանիտար օգնություն հասցնել Սիրիային: Սեպտեմբերի 5-ին Հունաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը դիմել էր Հունաստանի ԱԳՆ-ին՝ խնդրելով մերժել Մոսկվային:
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
15:41 09-09-2015
Իրանը թույլատրել է ռուսական ինքնաթիռներին իր տարածքով հումանիտար օգնություն հասցնել Սիրիա
1109 դիտում
13:42 19-12-2014
Բուլղարիան պատրաստ է թույլատրել իր տարածքում «Հարավային հոսք» գազատարի կառուցումը
1696 դիտում
10:23 14-08-2019
Ժիրինովսկին առաջարկում է խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, եթե նրանք մոտենան ռուսական ինքնաթիռներին
Այս բաժնից
1273 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1108 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1072 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք