Բուլղարիան պատրաստ է թույլատրել իր տարածքում «Հարավային հոսք» գազատարի կառուցումը
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է թույլատրել իր տարածքով «Հարավային հոսք» գազատարի կառուցումը և կշարունակի նախագծի պատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այս տարվա հունիսին Բուլղարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Պլամեն Օրեշարսկիի կարգադրությամբ դադարեցվել էին գազատարի շինարարական աշխատանքները: Օրեշարսկին հայտարարել էր, որ իրենք պետք է այդ հարցով խորհրդատվություններ անցկացնեն Եվրահանձնաժողովի հետ: