Հարբած ճապոնացին ծեծել է «սրամիտ» ռոբոտին
Ճապոնիայում ձերբակալվել է Յոկոսուկա քաղաքի 60-ամյա բնակիչը, որը «ծեծել» է Pepper ռոբոտին: Դեպքը տեղի է ունեցել SoftBank բջջային օպերատորի սպասարկման կենտրոններից մեկում:
Տղամարդու խոսքով, իրեն դուր չի եկել աշխարհի առաջին էմոցիոնալ ռոբոտի կատակը: The Japan Times-ը գրում է, որ նա հարբած է եղել եւ այնպես վնասել ռոբոտին, որ այն հնարավոր չէ վերականգնել:
Դրա արժեքը 1,6 հազար դոլար է: Կվճարի արդյոք ճապոնացին այդ գումարը, դեռ պարզ չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչ է ասել ռոբոտը: