211652_close_icon
views-count4166 դիտում article-date 22:41 08-09-2015

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն ավարտվում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` արդեն ավանդական դարձած «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը մեկնարկել է ս. թ. ապրիլից: Այն իրականացվում է հանրապետական ձևաչափով` ներառելով էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմպիադա: Ս. թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է ««Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողովը: Փառատոնի եզրափակիչ փուլի էպոսասացության մրցույթը տեղի կունենա` ս. թ. սեպտեմբերի 16-17-ին, ժամը 12:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, իսկ շարադրությունների մրցույթը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ավագ դպրոցում: Փառատոնի հաղթողները ելույթ կունենան եզրափակիչ միջոցառմանը, որը կանցկացվի ս. թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ միտում ունենալով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակու­թային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, ինչպես նաև դրանց տա­րածմանն ու պահպանմանը: Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած ««Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Նմանատիպ նյութեր