930 դիտում
22:09 06-10-2015
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ միջոցառումը կանցկացվի Ուջան գյուղում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը մեկնարկել է այս տարվա ապրիլից:
Փառատոնի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է «Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողով, անցկացվել են էպոսասացության մրցույթներ Հայաստանի բոլոր մարզերում: Փառատոնի եզրափակիչ փուլի էպոսասացության մրցույթը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, իսկ շարադրությունների օլիմպիադան՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ավագ դպրոցում:
Ս. թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ փառատոնի հաղթողները ելույթ կունենան եզրափակիչ միջոցառմանը. կմասնակցեն ազգային երգի-պարի խմբեր և անհատ կատարողներ:
Ավանդական դարձած այս փառատոնը նշանակալից և կարևոր մշակութային իրադարձություն է, որի իրականացումը ոչ միայն նպաստում է մեր ազգային էպոսի պահպանմանը, կենսունակությանն ու հանրահռչակմանը, այլև շարունակական արժևորումն է հանդիսանում 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտի ընդունման:
Նմանատիպ նյութեր
765 դիտում
16:39 09-06-2015
Ընդլայնվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը
4166 դիտում
22:41 08-09-2015
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն ավարտվում է
5606 դիտում
18:45 22-07-2016
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը՝ զորամասում
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»