2920 դիտում
10:38 10-09-2015
Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով սպառնալիք է ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, ապա Պուտինի «բարձր հովանու ներքո չեզոքացնում է. «168 ժամ»
«168 ժամը» գրում է. «Վերջին օրերին ռուսական հակահայկական քարոզչությունը կրկին ակտիվացել է: Ռուս չինովնիկները հարցազրույցներ են տալիս ու ակնհայտորեն խառնվելով Հայաստանի ներքին գործերին՝ գնահատականներ են հնչեցնում Երևանում «մայդանի վտանգների» մասին, նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այցով մեկնում է Մոսկվա, որտեղ, թերևս, նրան ինչ-որ բան է ներկայացվում, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված:
Դրա «նախադրյալներն» ադրբեջանցիները ստեղծել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո՝ աննախադեպ կերպով գնդակոծելով հայկական բնակավայրերը: Իսկ ռուսների հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո գնդակոծությունների նվազումը Հայաստանի հասարակությունը կընկալի՝ որպես Ռուսաստանի «նվեր», որպես «անվտանգության երաշխիք»:
Այսինքն՝ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով սպառնալիք է ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, ապա Պուտինի «բարձր հովանու ներքո չեզոքացնում է» այդ սպառնալիքը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»