211652_close_icon
views-count1587 դիտում article-date 11:36 10-09-2015

Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի դեմ հնարավոր է քրեական գործ հարուցվի

Թուրքիայում հետաքննություն են սկսել քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ: Տեղեկությունը տարածել է թուրքական Anadolu գործակալությունը: Նրան մեղադրել են թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին և այլ ստորաբաժանումներին վիրավորելու, ինչպես նաև հակաիրավական գործողությունների կոչ անելու, նախագահ Ռեջեփ Էրդողանի արժանապատվությունը ստորացնելու և ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզներ հնչեցնելու մեջ: Դատախազությունը Արդարադատության նախարարություն հարցում է ուղարկել՝ պահանջելով զրկել Դեմիրթաշին պատգամավորական անձեռնմխելիությունից:

Նմանատիպ նյութեր