211652_close_icon
views-count1447 դիտում article-date 15:08 10-09-2015

Ահազանգի հետքերով. բնակարանից թմրամիջոց և պարագաներ հայտնաբերվեցին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակիչներ Արսենն և Արմինեն իրենց ընկերների հետ թմրանյութ են օգտագործում: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Ս.-ին, 1972 թ. ծնված Արմենուհի Մ.-ին, 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ին և 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ին: Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է 6 ներարկիչ` դեղնավուն նյութի մնացորդներով, ներարկիչի ռետինե 6 խողովակ, իսկ բնակարանի պատուհանի տակ գտնվող հողամասից հայտնաբերվել է ներարկիչ` ռետինե խողովակով, որի մեջ առկա էր 3 գ դեղնավուն հեղուկ: Արսեն Ս.-ն հայտարարել է, որ թմրանյութը, ներարկիչները և ռետինե խողովակներն իրենն են, թմրանյութն ինքն է պատրաստել` իր օգտագործման համար: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր