211652_close_icon
views-count34725 դիտում article-date 10:09 16-03-2019

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները տաք հետքերով հայտնաբերել են 44-ամյա տղամարդուն, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու, օգտագործելու պարագաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել թմրամոլության դեմ պայքարում։ Բազմաթիվ դեպքեր ոչ միայն բացահայտվել, այլ նաև կանխվել ու նախականխվել են։ Ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարում հսկայական աշխատանքներ են կատարել և կատարում նաև Սյունիքի մարզի ոստիկանները։ Աշխատանքների վերահսկողությունը դրված է Սյունիքի մարզի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանի վրա։ Այս տարվա մարտի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Կապանի ոստիկանապետ Հակոբ Աբրահամյանի, օպերգծով պետի տեղակալ Դավիթ Սուրենյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Անանիա Սարգսյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ ստանալով՝ պարզել են, որ Շղարշիկ բնակավայրում ոմն Ռոբերտ ապօրինի թմրամիջոցներ է պահում և օգտագործում։ Կապանի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ոմն Ռոբերտը Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ՝ 44-ամյա Ռոբերտ Քարամյանն է։ Նույն օրը Շղարշիկ բնակավայր տանող ճանապարհին Կապանի ոստիկանները հայտնաբերում են Ռ. Քարամյանին, ով փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացնում իր կողմից օգագործվող հողամասի տնակում պահված 1 լիտր պլաստմասե շշի մեջ պատրասված թմրամիջոցի նմանվող սպիտականման հեղուկ զանգվածը։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերում են նաև թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար նախատեսված պարագաներ։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր