81-ամյա տարեց վարորդը երթևեկում է հանդիպակաց գոտիով. մահից ակնթարթներ առաջ և հետո. տեսանյութ
Իսրայելի ավտոճանապարհներից մեկում 81-ամյա տարեց վարորդը դեռևս անհայտ պատճառներով երթևեկել էր հանդիպակաց գոտիով և ավտովթարի պատճառ դարձել:
Բանն այն է, որ այդ պահին ոստիկանության ծառայողական ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել էր նույն մայրուղով և բախվել դիմացից ընթացող 81-ամյա վարորդի մեքենային:
Բախման հետևանքով տարեց վարորդը տեղում մահացել էր, իսկ ոստիկանության ավտոմեքենայի վարորդն ու ևս 1 աշխատակից մարմնական լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ներկայացնում ենք տեսանյութը: