3728 դիտում
23:32 10-09-2015
Դավիթ Հարությունյանին մտահոգում է, որ առանց սահմանադրական բարեփոխումներին ծանոթանալու կարող է փողոց դուրս գան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստին շտապող կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ընդդեմ Սահմանադրության նախագծի տապալման «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվել, արդյոք մտավախություն չկա՞, որ հասարակությունը դժգոհ է իշխանությունից եւ կարող է մեծ զանգվածներ փողոց դուրս գալ:
Պարոն Հարությունյանն ասաց, որ իրենց ամենամեծ մտահոգությունն այն է, որ «զանգվածները կարող են դուրս գալ փողոց ջանք չգործադրելով ծանոթանալու հարցի էությանը»: «Դա ամենամեծ մտահոգությունն է, բայց դա ցանկացած հարցում ամենամեծ մտահոգությունն է: Եթե որեւէ մեկը չգիտակցելով ինչի դեմ է դուրս գալիս ուղղակի պայքարի դեմ է դուրս գալիս»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/09/10/607621/]այստեղ[/url]
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+