211652_close_icon
views-count1873 դիտում article-date 08:03 11-09-2015

Հրանտ Մարգարյանը պատգամավոր Արծվիկ Մինասյանին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հանդիպումը, որի հիմնական նպատակը եղել է դաշնակցական պատգամավորին համոզելը, որ նա փոխի լռելու իր որոշումը: Մարգարյանը պատգամավորին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը» և վերադառնալ ակտիվ գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ Ա. Մինասյանը խոստացել է առաջիկա ԱԺ քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ ելույթով և ներկայացնել իրենց դիրքորոշումը, թե ինչու է ՀՅԴ-ն այդ փոփոխությանը դեմ, և դեռ ինչ թերություններ ունի ներկայացված փաստաթուղթը»:

Նմանատիպ նյութեր