211652_close_icon
views-count7819 դիտում article-date 09:47 04-06-2019

Լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ասուլիս չտվող, լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում։ Բացվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը, որը հատկապես արցախյան հիմնախնդրին առնչվող նրա նախկին ելույթներն է շրջանառում։ Վերակազմավորման այս փուլում ՀՀԿ-ում շատ բան են ծանրութեթև անում, հետո միայն քայլեր ձեռնարկում։ Սերժ Սարգսյանից մեծ ակտիվություն պահանջող կուսակցականները հաճախ են դժգոհում, թե ինչու է ուշանում ակտիվ քաղաքականություն նրա վերադարձը, չէ՞ որ երկրում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք պետք է ստանան իրենց գնահատականը։ Ըստ մեր աղբյուրի, բոլոր նախկինները, այդ թվում Սերժ Սարգսյանը, սպասում են արցախյան հարցում զարգացումներին, հասկանալու համար` ի վերջո, ուր է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այդ հարցում, ինչից էլ կախված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ճակատագիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր