2316 դիտում
08:55 11-09-2015
Շիրակում Սահմանադրական հանրաքվեի տապալման դեպքում Վարդանիկին կարիերայի թռիչքներ են սպասում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Որքան մոտենում է սահմանադրական փոփոխությունների փուլը, այնքան ակտիվանում են խոսակցությունները, որ հետաքրքիր իրավիճակ է լինելու Շիրակի եւ Լոռու մարզերում:
Մասնավորապես Շիրակում, որտեղ իշխանությունը վերջին երկու ընտրություններում խնդիրներ ունեցավ:
Պարզ է, որ Շիրակում չկա մեկ ուժ կամ պաշտոնյա, որ կարողանա միայնակ, սահուն կերպով անցկացնել սահմանադրական այո-ն, այստեղ խնդիրը ձեւաչափն է, թե ինչպես պետք է բաշխվի պատասխանատվությունը: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն իր թիմակիցների շրջանում բացեիբաց հայտարարում է, թե սահմանադրական փոփոխությունների՝ Գյումրիում տապալումից հետո իր գործերը լավանալու են: Նա հույս ունի, որ տապալումից հետո վատ արդյունք ցույց տվածներից մեկին փոխարինելու հնարավորություն կառաջանա: Իսկ ձախողումներ հաստատ կլինեն, քանզի որեւէ մեկը՝ ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետ Բալասանյանը, ո՛չ Մարտուն Գրիգորյանը, ո՛չ մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը չունեն բացարձակ ազդեցություն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը առաջարկել է ստեղծել մեկ միասնական շտաբ իր գլխավորությամբ, որտեղ մյուսները կլինեն իր տեղակալները, եւ կգործի ընդհանուր պատասխանատվության սկզբունքը, մանավանդ որ փոքր քաղաքում տակից միմյանց դեմ աշխատողներին բացահայտելը խնդիր չի լինի: Հակառակ պարագայում Վարդանիկին կարիերայի թռիչքներ են սպասում, ընդ որում, ամենալայն ամպլիտուդայով՝ մարզպետ, քաղաքապետ, պատգամավոր, նույնիսկ … ռեկտոր»:
Նմանատիպ նյութեր
9774 դիտում
21:48 22-01-2014
Այս անգամ Վարդանիկին չեն փրկի իր կեղծ աղոթքները
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1090 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»