211652_close_icon
views-count3602 դիտում article-date 16:49 30-08-2018

Սահմանադրական կարգի տապալման և 10 զոհերի գործերը միացվել են, «Մարտի 1»-ի գործով նոր փաստաթղթեր կան. ՀՔԾ պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախաքննության գաղտնիությունը հանվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե նախաքննության գաղտնիքը հանվի, հանրությունն ամբողջական տեղեկատվություն կստանա: «Նման ընթացակարգ գոյություն չունի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը ամբողջ ծավալով բացահայտվի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի: Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք»,- նշեց Սասուն Խաչատրյանը: ՀՔԾ պետի խոսքով՝ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է: Ըստ նրա՝ նման պահանջներ բավարարելը իրատեսական չէ: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/30/Sasun-khachatryan/2777826]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր