211652_close_icon
views-count2401 դիտում article-date 17:57 11-09-2015

Բաքվում Արոնյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ: Հենց պարտիայի սկզբնախաղում Արոնյանը դժվարին խնդիրներ առաջացրեց մրցակցի համար, որոնք վերջինս չկարողացավ լուծել, իսկ ընկնելով ցայտնոտի մեջ, մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց և 33-րդ քայլում անձնատուր եղավ: Վաղը կկայանա այս շախմատիստների 2-րդ հանդիպումը, որտեղ Արոնյանը կխաղա սևերով: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր