London Chess Classic. Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Լոնդոնում մեկնարկած London Chess Classic սուպերմրցաշարի 1-ին տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց անգլիացի Մայքլ Ադամսին:
Տուրի մյուս արդյունքները` Կրամնիկ – Տոպալով` 1:0, Նակամուրա – Սո` 0:1, Վաշյե-Լագրավ – Գիրի և Կարուանա – Անանդ` ոչ-ոքի:
Դեկտեմբերի 10-ին կկայանա 2-րդ տուրը: Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանի Վլադիմիր Կրամնիկի հետ: