211652_close_icon
views-count1539 դիտում article-date 19:32 11-09-2015

«Մարտական ընկերակցություն 2015» զորավարժությանը մասնակցող հայկական ստորաբաժանումն արժանացել է գերազանց գնահատականի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 10-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացված «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության եզրափակիչ փուլը: Մարտական հրաձգությամբ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Զորավարժությանն ընդգրկված հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները: ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են պայմանական թիրախները և արձանագրել են գերազանց արդյունքներ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը սեպտեմբերի 10-ի երեկոյան վերադարձել է Հայաստան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր