211652_close_icon
views-count2164 դիտում article-date 16:02 04-09-2017

Աստրախանում «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը

Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ [url=http://www.mil.am/hy/news/4937]կայքը[/url]: Զորավարժությանը մասնակցում են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի ռազմաօդային, ՀՕՊ, օդատիեզերական ուժերի զինծառայողները: Սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Նմանատիպ նյութեր