211652_close_icon
views-count1652 դիտում article-date 14:28 12-09-2015

ՊՍԺ-ի դարպասապահը ներողություն է խնդրել իր սխալների համար. տեսանյութ

ՊՍԺ-ի դարպասապահ Կևին Տրապը ներողություն է խնդրել Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Բորդոյի» հետ խաղում (2:2) թույլ տված սխալների համար: «Չգիտեմ, նույնիսկ ինչ ասել: Դա, անկասկած, իմ սխալն էր: Նման բան լինում է, այդպիսին է դարպասապահի գործը: Երբ դարպասապահը սխալ է թույլ տալիս, դրանից օգտվում է մրցակիցը: Ինձ մնում է միայն ներողություն խնդրել: Հանդիպումն ավարտվել է, խաղի մասին դեռ երկար կհիշեմ, իսկ այժմ իմ բոլլոր մտքերը կապված են Չեմպիոնների լիգայում «Մալմյոյի» խաղի հետ», ասել է Տրապը: Նշենք, որ այդ խաղում թիմերի երկու դարպասպահներն էլ աններելի սխալներ թույլ տվեցին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր