211652_close_icon
views-count2126 դիտում article-date 14:52 12-09-2015

Պաշտոնից հեռացված ադրբեջանցի հյուպատոսը հրաժարվել է վերադառնալ հայրենիք և քաղաքական ապաստան է խնդրել Նիդերլանդներից

Նիդերլանդներում Ադրբեջանի հյուպատոս Նահիդ Ջաֆարովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան, հայտնում է հaqqin.az պորտալը՝ հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրին: Ըստ նրա՝ Ջաֆարովը քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Նիդերլանդների իշխանություններին: Նա հանդիսանում է ադրբեջանցի մեկ այլ բարձրաստիճան դինավագետի՝ Արիֆ Մամեդովի մտերիմ ընկերը, ով նույնպես լիազորությունների կասեցումից հետո հրաժարվել էր վերադառնալ Բաքու և քաղաքական ապաստան էր խնդրել այլ երկրից:

Նմանատիպ նյութեր