2499 դիտում
17:28 31-01-2014
ՀՀ ԱԳՆ-ը հաստատել է, որ ադրբեջանցի ընտանիքը Հայաստանում ապաստան է խնդրել
ՀՀ ԱԳՆ-ը Facebook-ի իր էջում հաստատել է, որ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին է դիմել ադրբեջանցի մի ընտանիք:
«Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Բագրատաշենի սահմանային անցակետում նշված ընտանիքը (հայրը, մայրը և նրանց 3 երեխաները) Հայաստանում ապաստան էին խնդրել:
Նմանատիպ նյութեր
11927 դիտում
14:28 17-09-2014
Ամիսներ առաջ Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը ապրում է Հայաստանում և իրեն պաշտպանված զգում
Այս բաժնից
799 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել