21398 դիտում
11:20 14-09-2015
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. դաշտում հրդեհ է բռնկվել ГАЗ 53 մակնիշի բեռնատարում. վիրավորներին օգնության են հասել զինվորներն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ատացվել, որ Զառ-Գեղաշեն ավտոճանապարհին դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին թիվ 45 հրշեջ-փրկարարաիան ջոկատի աշխատակիցները` հրդեհի վայրի հարևանությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներն ու գյուղացիները ГАЗ 53 մակնիշի 43 ԼՏ 486 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Սենիկ Գրիգորյանին, 69-ամյա Սվետլանա Գրիգորյանին, 20-ամյա Մանուկ Գրիգորյանին և 10-ամյա Միշա Հայրապետյանին:
Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել, ինչից հետո Սվետլանան, Մանուկը և Միշան տեղափոխվել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերտիվ խումբը:
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը` պարզ կլինի մի շարք փորձաքննությունների պատասխանը ստանալուց հետո:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+