17228 դիտում
13:00 22-03-2024
Արտակարգ դեպք՝ Թալինում. հրդեհ է բռնկվել Թալինի քաղաքապետարանին պատկանող «JCB» մակնիշի տրակտորում և «MAZ» մակնիշի բեռնատարում. տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, թե անզգուշություն, պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:15-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 03:00-ի սահմանում հրդեհ է բռնկվել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող Թալինի համայնքապետարանին պատկանող բացօթյա ավտոպարկում:
Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված «MAZ» մակնիշի բեռնատարում, «JCB» մակնիշի տրակտորում , ինչի հետևանքով Թալինի համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափի վնաս:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Խոդեդան Մարկոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվածի մասին ոստիկանության Թալինի բաժին է արդեն դիմել Թալինի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ 40-ամյա Խաչիկ Տոնոյանը:
Տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, թե անզգուշություն, պարզվում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+