1518 դիտում
20:00 14-09-2015
Ֆրանցիսկոս պապը մտավախություն է հայտնել, որ Հռոմը ևս կարող է դառնալ իսլամիստ ահաբեկիչների թիրախ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի բացառում, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմը ևս կարող է դառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կամակերպության անդամների թիրախը, ովքեր կարող են փախստականների տեսքով ներթափանցել երկիր: Այդ մասին նա հայտնել է պորտուգալական «Ռենասենս» ռադիոյին տված հարցազրույցում:
«Բանն այն է, որ Սիցիլիայից ընդամենը 400 կմ հեռավորության վրա գտնվում է չափազանց վտանգավոր ահաբեկչական խմբավորում: Դրա հետ կապված մեծ վտանգ կա»,-ասել է Պապը:
Հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Հռոմը դառնալ ահաբեկիչների թիրախ, նա պատասխանել է. «Այո, ոչ ոք չի ասում այն մասին, որ Հռոմը չի վտանգվի, սակայն կարելի է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»:
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
15:51 22-09-2014
Ջոն Քերրին խոստովանել է, որ Իրանի դերը նշանակալի կլինի իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում
2743 դիտում
08:28 26-11-2015
Հայաստանը, դժբախտաբար, կարող է դառնալ նաև միջազգային ահաբեկչության թիրախ. «168 ժամ»
Այս բաժնից
484 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
499 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար