2788 դիտում
08:28 26-11-2015
Հայաստանը, դժբախտաբար, կարող է դառնալ նաև միջազգային ահաբեկչության թիրախ. «168 ժամ»
«168 ժամ» թերթում այսօր կարդում ենք. «Երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում հանցավոր խմբի բացահայտումն առնվազն տեղեկատվության հրապարակմանը հաջորդած առաջին ժամերին, իսկական շոկ ու տագնապ էր առաջացրել հասարակության շրջանում: Մինչ հայտնի կդառնար, որ ձերբակալվածները հայեր են, այդ թվում՝ սփյուռքահայեր, մարդկանց մեծ մասը սարսափահար մտածում էր, որ բացահայտված խմբավորումը կապ ունի «Իսլամական պետության», ԴԱԻՇ-ի հետ, և, որ այդ խմբավորման կողմից պլանավորված ահաբեկչական գործողությունները կարող էին լինել աշխարհում իրականացվող նմանատիպ ակտերի շարունակությունը:
Տագնապն ու խուճապը որոշակիորեն հանդարտվեց այն բանից հետո միայն, երբ տեղեկություններ հաղորդվեցին, որ բացահայտված խմբի անդամները կարող էին կապված լինել հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ: Թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, պարզ կդառնա առաջիկայում:
Առաջիկայում պարզ կդառնա նաև՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը և որքանով կարող է լինել շահարկում՝ ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Դա բոլորովին այլ խնդիր և այլ խոսակցության թեմա է: Երեկվա առավոտյան մի քանի ժամերը ցույց տվեցին, որ Հայաստանը գոնե հոգեբանական առումով պատրաստ չէ ահաբեկչությանը, այն առումով, որ նման դեպքերը մեր հասարակության համար շատ հեռու են թվում, դրանց մեր հասարակությունն առնչվում է միայն հեռուստատեսությամբ հնչող լրատվության մակարդակում:
Մինչդեռ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական ընտրությունը ստեղծել են մի իրավիճակ, որում, դժբախտաբար, Հայաստանը կարող է դառնալ նաև միջազգային ահաբեկչության թիրախ:
Դրան, առաջին հերթին՝ նպաստում է Հայաստանի իշխանությունների անմնացորդ նվիրվածությունը Ռուսաստանին, ով Սիրիայում պայքարում է ահաբեկիչների դեմ՝ հընթացս կամ առաջին հերթին՝ լուծելով իր՝ հակաահաբեկչական պայքարի հետ կապ չունեցող խնդիրները: Այդ ճանապարհին Ռուսաստանը կանգ չի առնում ոչնչի առաջ եւ խտրություն չի դնում միջոցների մեջ: Ու դժբախտաբար, Հայաստանը ցանկացած պահի կարող է դառնալ «միջոց»՝ Ռուսաստանի կողմից այս կամ այն աշխարհաքաղաքական հարցը լուծելու համար:
Ընդ որում, ռուսներն այնքան ազնիվ են, որ չեն էլ թաքցնում դա: Օրինակ, նախօրեին Ռուսաստանի իշխանության «հաստիքային ծաղրածու» Վլադիմիր Ժիրինովսկին բառացիորեն հայտարարել է հետեւյալը. «Թուրքիայի հարցերը լուծել է պետք, սակայն դա պետք է անել ուրիշների ձեռքերով: Հայերն ատում են թուրքերին, եւ, եթե մենք թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, սիրով դա կանեն:
Հայերը դա արդեն արած կլինեին 1918 թվականին, սակայն այդ ժամանակ Ռուսաստանը չօգնեց հայերին»: Բնականաբար, այս անհեթեթ հայտարարությունը մեծ ոգևորություն կարող է առաջացնել հայ հասարակության շրջանում: Բայց ակնհայտ է, որ սա վտանգավոր, չափազանց վտանգավոր հայտարարություն է, քանի որ, կրկնում ենք, Ժիրինովսկին իր խամաճիկությամբ իրականում արտահայտում է Կրեմլի տեսակետները: Այնպես որ, ներքին ահաբեկչության դեմ պայքարին զուգահեռ ու գուցե դրանից առաջ՝ Հայաստանի իշխանությունն այսօր պետք է ինտենսիվ պայքար մղի ֆիզիկական ահաբեկչություններից ոչ պակաս վտանգավոր՝ նման «ահաբեկչական ակտերի» դեմ:
Այո, այս ր նման՝ հայ հասարակության համար հաճելի, բայց քաղաքականապես չափազանց վտանգավոր հայտարարությունները Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ահաբեկչական գործողություններ են, որոնց հետևանքները չեն արտահայտվում ֆիզիկական պայթյունների տեսքով, որովհետև դրանք Հայաստանը՝ որպես պետություն, պայթեցնելու նպատակ հետապնդող ակտեր են»:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
20:00 14-09-2015
Ֆրանցիսկոս պապը մտավախություն է հայտնել, որ Հռոմը ևս կարող է դառնալ իսլամիստ ահաբեկիչների թիրախ
2622 դիտում
10:37 13-12-2018
70%-ը կարող է քաղաքական վրեժխնդրության հիմք դառնալ. Հայաստանը կմնա ԵԽԽՎ մոնիտորինգի տակ․ «168 ժամ»
3374 դիտում
22:05 21-07-2020
Դժբախտաբար՝ հի՜ն սովորույթը մնացել է ոմանց մոտ․ Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը