211652_close_icon
views-count12040 դիտում article-date 20:48 14-09-2015

Ողբերգական ավտովթարի մեղավոր դարձած Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպանին 2 ամսով կալանավորեցին. տեսանյութ

Սանկտ-Պետերբուրգի շրջանային դատարանի որոշմամբ այսօր երկամսյա կալանքի է ենթարկվել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Իլյինը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Սանկտ-Պետերբուրգի «Դինամոյին»: Սեպտեմբերի 12-ին ֆուտբոլիստը իր «Աուդի» մեքենայով Սանկտ-Պետերբուրգ տանող ավտոմայրուղում խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեղավոր էր դարձել, որի արդյունքում զոհվել էր երկու հոգի, մեկ հոգի՝ ծանր վիրավորվել: Հետագա փորձաքննությունը ցույց էր տվել, որ Իլյինը անսթափ վիճակում է մեքենան վարել, իսկ պատահարի պահին մեքենայի արագությունը եղել է մոտ 140 կմ/ժ: Ֆուտբոլիստը կորցրել է մեքենայի կառավարումը, այն դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել մի քանի մեքենայի: Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգի «Դինամոն» այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որ ֆուտբոլիստին արդեն հեռացրել են ակումբից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր