211652_close_icon
views-count1135 դիտում article-date 22:27 22-03-2024

Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին

News.am-ի փոխանցմամբ՝ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին: Այս մասին նիստից հետո հայտնեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ:

Փաստաբանը ասաց, որ Սամսոնյանի արարքը հանցագործություն չէր եւ չէ. «Սա քաղաքական, կոշտ քննադատական խոսք ասելու համար քաղաքական հետապնդում է, որի նպատակն է լռեցնել հեղինակություն վայելող «Իմենիմնի» փոդքասթը, երբ որ կոշտ քննադատում են հայրենիքը հանձնելը»:

Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Նմանատիպ նյութեր