3331 դիտում
13:59 15-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. 2-րդ փուլ. ուղիղ միացում
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում մեկնարկում են պատասխան հանդիպումները:
Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ, Գաբրիել Սարգսյանը սևերով՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի: Առաջին խաղերում գրանցվել էր ոչ-ոքի:
Իսկ ահա մեր մեր երրորդ ներկայացուցիչը՝ Հրանտ Մելքումյանը, երեկ սևերով պարտվել կուբացի Պերես Դոմինգեսին և այսօր միայն հաղթանակի դեպքում կարող է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները պահպանել:
Լևոն Արոնյան - Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ Գաբրիել Սարգսյան
Հրանտ Մելքումյան - Պերես Դոմինգես (Կուբա)
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Բոլոր պարտիաները մեկնարկում են Երևանի ժամանակով 14:00-ին:
Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը:
Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,6 միլիոն դոլար:
Հայաստանի շախմատիստների մասնակցությամբ պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2894 դիտում
13:59 12-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ, 1-ին փուլ, ուղիղ միացում
3993 դիտում
13:55 14-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. 2-րդ փուլ. ուղիղ միացում
3461 դիտում
14:07 16-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյան-Արեշչենկո. լրացուցիչ փուլ. ուղիղ միացում, թարմացվում է
Այս բաժնից
3013 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3265 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
2968 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները