Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. Սարգսյանն ու Մելքումյանը դուրս մնացին մրցաշարից, Արոնյանը շարունակում է պայքարը
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներից մնաց միայն Լևոն Արոնյանը:
Մեր ուժեղագույն շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ, թեպետ պարտիայի միջնամասում հաղթանակի լավ հեռանկարներ ուներ, և քանի որ առաջին պարտիայում էլ գրանցվել ոչ-ոքի, վաղը նրանք կշարունակեն պայքարը լրացուցիչ մրցամարտերում:
Գաբրիել Սարգսյանը սևերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և մրցամարտի ընդհանուր հաշվով պարտություն կրեց՝ 0,5-1,5, և դուրս մնաց մրցաշարից, ինչպես նաև Հրանտ Մելքումյանը, որը չկարողացավ հաղթել կուբացի Պերես Դոմինգեսին և նույնպես 0,5-1,5 ընդհանուր հաշվով զիջելով մրցակցին, լքեց մրցասպարեզը:
Լևոն Արոնյան - Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) 1-1
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ Գաբրիել Սարգսյան 1,5-0,5
Հրանտ Մելքումյան - Պերես Դոմինգես (Կուբա) - ՝ 0,5-1,5