Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս մնաց մրցաշարից
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 25 րոպեանոց 2 պարտիաների արդյունքով անսպասելի պարտությունը կրեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյից՝ 0:2:
Առաջին պարտիայում Արոնյանը ոչ միայն ձեռքից բաց թողեց հաղթանակի հնարավորությունները, այլ նաև մի շարք սխալների արդյունքում պարտվեց:
2-րդ պարտիայում հենց սկզբից Արոնյանը ռիսկի դիմեց, սակայն մրցակիցը բավական վստահ խաղաց և երկրորդ անգամ էլ հաղթեց:
Այսպիսով, Արոնյանը, որը համարվում էր մրցաշարի հաղթողի գլխավոր հավանկորդներից մեկը, արդեն 2-րդ փուլից հետո լքում է մրցաշարը, որն արդեն կշարունակվի առանց հայ գրոմայստերների: