1472 դիտում
20:37 15-09-2015
Կստեղծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
Արցախի մի խումբ հասարակական գործիչներ եւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ սեպտեմբերի 15-ին հայտարարություն են ընդունել Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:
Բարեկամության շրջանակի ղեկավար է ընտրվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՂԱՐԱԲԱՂ-ՖՐԱՆՍԻԱ» ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին,
Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,
Նպատակ ունենալով խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,
Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության կարեւորությունը,
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս եւ պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին:
Ստորագրություններ
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
Արսեն ԱՌՍՏԱՄՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Վալերի ԱՎԱՆԵՍՅԱՆ – ԱրՊՀ պրոռեկտոր
Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ - ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ժաննա ԳԱԼՍՏՅԱՆ - ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ -«Ազատ Արցախ» հանր. թերթի լրագրող
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Լեռնիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Հովիկ ՋԻՎԱՆՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ – SPFA կազմակերպ. Ստեփ. գրասենյակի ղեկավար
Միշել ՏԱՆԿՐԵԶ - Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ ԼՂՀ-ում
[b]15 սեպտեմբերի, 2015թ. Ստեփանակերտ[/b]
Նմանատիպ նյութեր
2837 դիտում
19:48 23-04-2022
Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Այս բաժնից
565 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
622 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
646 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել