2379 դիտում
22:10 18-09-2015
Կայացել է «Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծ դահլիճում, «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 18-ին կայացել է «Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը բարձր
է գնահատել Ֆրանսիայի քաղաքական ու խորհրդարանական շրջանակների հետ ունեցած հարաբերությունները: ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը զարգացնելու երկուստեք ձգտումով է բացատրվում Արցախ-Ֆրանսիա բարեկամական կապերի ամրապնդումը, որը կյանքի է կոչվում փոխադարձ այցերի եւ ֆրանսիացի բարեկամների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ցուցաբերվող բարոյական ու այլ կարգի աջակցության միջոցով:
Իր ելույթում Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ինքը տպավորված է այսօրվա միջոցառումներից ու Արցախում ֆրանկաֆոնիայի զարգացումը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդման գործում:
Արցախի ու Ֆրանսիայի բարեկամացած քաղաքների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական ուղով զարգանալու հետեւողական քայլերի կարեւորությունը եւ իրենց պատրաստակամությունը՝ բարեկամացած Արցախի քաղաքների հետ համագործակցել տարբեր ուղղություններով: միջազգային հանրության կողմից ճիշտ ընկալվելու առումով:
Նմանատիպ նյութեր
1034 դիտում
20:43 09-02-2016
Տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը
1469 դիտում
20:37 15-09-2015
Կստեղծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
3023 դիտում
19:34 26-09-2016
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստ՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորի մասնակցությամբ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են