211652_close_icon
views-count1180 դիտում article-date 12:18 16-09-2015

«Սանիթեք»-ը աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն աշխատանքներն է սկսել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում Քանաքեռ-Զեյթունում ևս աղբահանության ոլորտում կիրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում: Թվով 586 աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Քանաքեռ-Զեյթունում կիրականացվի սահմանված ժամանակացույցով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր