211652_close_icon
views-count1304 դիտում article-date 22:49 01-05-2015

Աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորը մուտք գործեց նաև Աջափնյակ վարչական շրջան

Մայիսի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում նաև մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Վարչական շրջանի տարածքում նախկին 450 լիտր տարողությամբ թվով 300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին: Աշխատանքներում կներգրավվեն տարբեր տեսակի մեքենասարքավորումներ, որոնց օգտագործմամբ սանմաքրման և աղբահանության պատշաճ գործառույթներ կիրականացվեն ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ այգիներում ու բակային տարածքներում: Աջափնյակը մայրաքաղաքի թվով 3-րդ վարչական շրջանն է, ուր «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում: Մեկնարկը տրվել էր 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից, այնուհետ, 2015 թվականի մարտի 1 - ից ընկերությունը մասնագիտական գործառույթներ է իրականացնում նաև Դավթաշեն վարչական շրջանում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր