211652_close_icon
views-count2245 դիտում article-date 14:09 16-09-2015

23-ամյա երիտասարդը հետախուզվում էր 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու կամ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, ով 2015 թ. սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր