203145 դիտում
16:24 16-08-2021
Արմավիրի բանտում հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորված տղամարդու կախված դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔրՕրի 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»)։ Կինը մեղադրվում է ՀՀ ՔրՕրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։ Նա կասկածվում է մի շարք քաղաքացիների հետ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
1948 դիտում
16:26 09-08-2016
Հետախուզվում էր 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով
1839 դիտում
14:07 08-05-2014
Մեղադրանքը` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ