23983 դիտում
19:43 16-09-2015
Նոր մանրամասներ ՀՀ ՃՈ շենքի մոտ Range Rover-ի և Mercedes-ի բախումից. պետք է պարզվի Range Rover-ի առեղծվածային վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` սեպտեմբերի 11–ին Երևանում ճանապարհային ոստիկանության վարչական շենքի դիմաց Range Rover Sport-ի և Mercedes-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի փաստով:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արցախի փողոցի բնակիչ, 29-ամյա Արթուր Հունանյանը վթարից հետո բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Հունանյանը ծառայում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդում` որպես ավագ ոստիկան, կոչումով ենթասպա է:
Պարզվել է նաև, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան աշխատանքից հետո նա շահագործում է որպես տաքսի:
ՃՈ հետաքննիչին վթարի օրը Երևան քաղաքի Նորագյուղ 353 տան բնակիչ, 19-ամյա Արսեն Խաչատրյանը հայտնել է, որ Range Rover-ը վարել է ինքը, երբ այն լվանալուց հետո տեղափոխել է ավտոլվացման կետից:
Ա. Խաչատրյանը ավտոլվացման կետում աշխատում է որպես ավտոլվացող, ով ավտոմեքենա վարելու ինավունք չի ունեցել, քանի որ զինվորական ծառայությունից ազատվել է հոգեկան խնդիրներ ունենալու համար:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/11/64654/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 11-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ճանապարհային ոստիկանության վարչական շենքի դիմաց, բախվել էին Mercedes մակնիշի 22 ՍՍ 609 համարանիշի և Range Rover Sport մակնիշի 11 ԼV 101 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+