211652_close_icon
views-count40229 դիտում article-date 10:59 13-09-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Տառերի պուրակ»-ի մոտ բախվել են 30-ամյա վարորդի Range Rover-ն ու 28-ամյա վարորդի ВАЗ 21099-ը. կան վիրավորներ. Range-ի վարորդն Արթիկի բանտի հոգեբանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի մոտ, բախվել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գեղամ Սարգսյանի վարած Range Rover մակնիշի 77 ՍՍ 444 համարանիշի և Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Հակոբ Ավդալյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 ՍF 086 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Ավդալյանն ու նրա ուղևոր՝ 4-ամյա Կարինա Թարվերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Range Rover-ի վարորդ Ս. Սարգսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ որպես առաջատար մասնագետ՝ սոցիալ-հոգեբան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր