1605 դիտում
08:22 17-09-2015
Նաիրիտցիները բողոքի նոր շարք են նախաձեռնում՝ այս անգամ գործարանի վերագործարկման պահանջով. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Նախորդ ամիս իրենց շուրջ 1.5 տարվա աշխատավարձն ստացած նաիրիտցիները բողոքի նոր շարք են նախաձեռնում՝ այս անգամ գործարանի վերագործարկման պահանջով:
Առաջին հավաքն այսօր է, առավոտյան կառավարության նիստի ժամին նրանք հավաքվելու են շենքի մոտ և պահանջելու են հանդիպում վարչապետի կամ էներգետիկայի նախարարի հետ:
Վերջինս երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին ի պատասխան ասել է, որ թեև Համաշխարհային բանկի եզրակացությամբ գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է, իրենք հաշվի չեն առնի դա:
«Թող պարզաբանեն, թե այս մի քանի ամիսներին բացի այդ մասին հայտարարելուց ուրիշ ինչ քայլեր են արել, որ մենք հասկանանք՝ իրենք նախանձախնդիր են այդ հարցում: Անկախ այդ հայտարարությունից՝ վաղը հավաքվելու ենք և հույս ունենք, որ կստանանք հավաստիացում, թե կոնկրետ երբ է սպասվում գործարանի վերագործարկումը, մերկապարանոց հայտարարությունները հիմք չեն»,-մեզ հետ զրույցում երեկ ասաց գործարանի նախկին խոսնակ Ա. Հարությունյանը»:
Նմանատիպ նյութեր
6313 դիտում
17:48 31-08-2017
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ. Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»