1517 դիտում
14:13 26-12-2014
Նաիրիտցիները կրկին «գրոհել» են նախագահական նստավայրը. բողոքի ակցիա են կազմակերպել նաև կրճատման տակ հայտնված աղբահավաքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հավաքվել են Բաղրամյան 26-ի դիմաց:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշեցին, որ պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը:
Վերջիններիս խոսքով՝ ճիշտ է, վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց հետ հանդիպելուց հետո, ինչպես խոստացել էր, վճարել են 1 ամսվա աշխատավարձը, բայց դեռ 18 ամսվա պարտք կա:
«Մենք վարչապետի վերաբերմունքից եւ ընդունելությունից շնորհակալ ենք: Բայց նաեւ հասկանում ենք, որ վարչապետի ցանկությունը եւ հնարավորություններն իրար չեն համընկնում: Հետեւաբար, նախագահականից պահանջում են վճարել մնացած 18 ամսվա աշխատավարձը»,- ավելացրին նրանք:
Միևնույն ժամանակ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններից բազմաթիվ աղբահավաքներ, ովքեր հայտնվել են կրճատման տակ եւ համալրել գործազուրկների շարքերը:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ առանց այն էլ իրենք ամենանվաստացուցիչ աշխատանքն են կատարել՝ իրենց ընտանիքներին ցամաք հացով ապահովելու համար, այնինչ կրճատման հետաևնքով զրկվել են նաեւ այդ ցամաք հացից:
«Մինչեւ մեզ հասնելը դեռ այնքան ավելորդ պաշտոնյաների կարող էին գործից հանել: Մենք նախագահից պահանջում ենք, որ հանձնարարական տա, որ մեր աշխատանքը վերականգնեն կամ այլ աշխատանքով ապահովեն»,- դժգոհեցին նախկին աղբահավաքները:
Նախագահականից հետո նրանք բողոքի ակցիան շարունակեցին Երեւանի քաղաքապետարանի մոտ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
6313 դիտում
17:48 31-08-2017
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ. Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2853 դիտում
21:42 04-10-2016
Նաիրիտցիները բողոքի ցույցեր են կազմակերպել Նախագահի նստավայրի և Ազգային ժողովի առջև
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված