2397 դիտում
10:11 17-09-2015
«Հայփոստի» կետերից մեկում այցելուներին առաջարկում էին «աչքաչափով» ինչ-որ գումար վճարել հոսանքի դիմաց. «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Չնայած համապատասխան կառույցների հավաստիացումներին՝ երեկվա դրությամբ քաղաքացիների մեծ մասն այդպես էլ չի կարողացել վճարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց: Տվյալները պարզապես դեռ չեն ստացվել:
«ՉԻ» - Դե հիմա տվյալներ են՝ մի երկու օր էլ թող ուշանան, խնդիր չկա: Բայց զավեշտն այն է, որ «Հայփոստի» կետերից մեկում (կարծում ենք՝ մյուսներում էլ է այդպես եղել) այցելուներին առաջարկում էին «աչքաչափով» ինչ-որ գումար վճարել հոսանքի դիմաց՝ որպես կանխավճար: Հետն էլ իբր կատակում էին՝ «ինչքան շատ տաք, ձեր պատիվն ա», ապա ավելի լուրջ ասում. «Եթե գիտեք ինքան ա՝ կարող եք վճարել»:
Մի խոսքով՝ հնարավոր է, առաջիկայում ՀԷՑ-ին նաեւ «չայեվո» թողնենք: Դա հարցի բավականին արդյունավետ լուծում կլինի: Կան, չէ՞, սրճարաններ, որտեղ մատուցողուհիներն աշխատում են առանց աշխատավարձի՝ միայն «չայեվո»-ի վրա: Կարելի է նույն ձեւով լուծել նաեւ հոսանքի թանկացման հարցը, սակագինը թողնել նույնը ու պակասուրդը լրացնել սպառողների թողած թեյավճարների հաշվին»:
Նմանատիպ նյութեր
716 դիտում
09:59 09-06-2015
Բոլոր այդ գնահատականները կարվեն «աչքաչափով», լավագույն դեպքում՝ էմոցիոնալ ընկալումների հիման վրա. Առավոտ
4287 դիտում
15:52 21-02-2017
Բաքվի արագ սննդի կետերից մեկում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1381 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ