211652_close_icon
views-count13068 դիտում article-date 14:36 17-09-2015

Նոր մանրամասներ հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկի մասին․ինչ կարգավիճակում է այժմ, ինչով է զբաղվում եւ ինչ ցանկություն ունի

Այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը Ադրբեջանում կալանավորի կարգավիճակում է՝ բանտախցում է նստած։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ «Նա առանձին խցում է։ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է, որ սնունդը նորմալ է։ Նկարչությամբ է զբաղվում։ Ասել է, որ ուզում է գալ, բայց թե ինչ աշխատաքներ են տարվում այդ մասով, ես տեղյակ չեմ»,- ասաց գյուղապետը։ Դրանից առաջ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով Ա. Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել է ընտանեկան բնույթի տեղեկություններով: Անդրանիկի համագյուղացիներն էլ պատմել էին, որ նա լուսանկար է ուղարկել, որում վատ տեսք չի ունեցել։ Հետաքրքրվել է, թե ինչ գյուղատնտեսական աշխատանքերով են զբաղվում, ինչպես են։ Ասել է, որ կարոտում է, բայց նամակի մեջ ակնարկել է, որ ինքն ինքնակամ չի անցել հակառակորդի կողմը եւ ցանկանում է վերադառնալ։ Համագյուղացիները նշել էին, որ Անդրանիկի կողմից հակառակորդի կողմն անցնելու պատմության մեջ շատ մութ էջեր կան, որոնք չեն բացահայտվում։ Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ծնողներին եւս մեկ նամակ էր ուղարկել։ Ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Անդրանիկին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Միաժամանակ ավելացրել, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը:

Նմանատիպ նյութեր