211652_close_icon
views-count5909 դիտում article-date 13:39 03-04-2015

Հակառակորդի կողմն անցած Անդրանիկի ծնողները նրա նամակին չեն պատասխանել. գյուղապետը կարծում է, որ նա Հայաստան գալուց «գյուղ մտնելու երես պետք է, որ չունենա»

Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանի համագյուղացիները եւ գյուղապետը կարծում են, որ եթե նրան Հայաստան հետ ուղարկեն, նա գյուղ վերադառնալու երես պետք է չունենա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ «Ինտերնետով էլ կոչ է անում զենքերը վայր դնել եւ գնալ Ադրբեջան: Բա դա ասելո՞ւ, անելո՞ւ բան է: Այդքանից հետո ի՞նչ երեսով պետք է հետ գա: Գնալուց էլ իր փոխարեն լինեի՝ երրորդ երկիր կգնայի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ նրա ծնողների հետ համագյուղացիները թե՛ նախկինում, թե՛ հիմա շփում չունեն: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ Անդրանիկի նամակից հետո ծնողները նրան պատասխան նամակ չեն ուղարկել: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած Ա. Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարանում նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր . «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Միաժամանակ ավելացրել, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: Հիշեցնենք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր, որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը: Անդրանիկը այս տարվա մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝ հակառակորդի կողմն էր անցել: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղեկացրել էինք նաեւ, որ նա պրոբլեմատիկ ընտանիքում է ապրել եւ հավանաբար դա է եղել հակառակորդի կողմն անցնելու պատճառը:

Նմանատիպ նյութեր