211652_close_icon
views-count1418 դիտում article-date 15:41 17-09-2015

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Մարսել Պեշկոն քննարկեցին ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր: Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր