211652_close_icon
views-count6417 դիտում article-date 15:37 17-09-2015

Ավարտվեց Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում ավարտվեց Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փորձաքննությանը մասնակցում էին Ավետիսյանների ընտանիքի շահերը պաշտպանող ճանաչված փաստաբան Լուսինե Սահակյանը և Երեմ Սարգսյանը: Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, հավանաբար, պատրաստ կլինի 1 ամսվա ընթացքում, որից հետո պարզ կլինի՝ ստահակը հանցագործությունը կատարելու պահին եղել է անմեղսունա՞կ, թե՞ մեղսունակ և նախկինում կամ այժմ ունի հոգեկան շեղումներ, թե ոչ:

Նմանատիպ նյութեր