211652_close_icon
views-count3683 դիտում article-date 11:22 05-03-2015

Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. Interfax

Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում գտնվող Ավետիսյանների տուն ներխուժած և ընտանիքի 7 անդամներին դաժանորեն սպանած Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը: «Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար հիմունքով և պետք է ավարտվի մոտ 2 շաբաթից»,-նշել է աղբյուրը: Վերջինս հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են և Պերմյակովի մոտ հոգեկան շեղումներ կան: Նրա խոսքով՝ հետաքննությունն անցկացվում է Հայաստանի և Ռուսաստանի հետաքննչական մարմինների սերտ համագործակցության շրջանակում:

Նմանատիպ նյութեր