211652_close_icon
views-count3054 դիտում article-date 16:46 17-09-2015

Ես դրան համաձայն չեմ․ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյան՝ Ճոյտ

Եթե այսօրվա գործող սահմանադրությունը լավը չի եւ, եթե ընդունում ենք նորը, ինչո՞ւ 2 տարի սպասել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը։ «Եթե ժողովուրդը կասի՝ այո, ընդունում ենք, ինչո՞ւ 2 տարի սպասենք։ Պետք է քաղաքական կամք դրսեւորել եւ ասել, որ այս նոր սահմանադրությունը քաղաքական նոր կուլտուրա կմտցնի։ Ավելին, ընդդիմությանը լայն լիազորություններ է տրվում։ Պետք չէ սպասել: Ընդունենք, պրծնենք եւ այնպես անենք, որ օր առաջ մտնի օրինական ուժի մեջ»,- նշեց Հ. Հակոբյանը եւ ավելացրեց, որ ինքը ուսումնասիրել է նոր սահմանադրությունը եւ միայն այն կետին է դեմ, որ այն կյանքի կոչվելու համար պետք է 2 տարի սպասել։ «Ես դրան համաձայն չեմ»,- դժգոհեց ԱԺ նախկին պատգամավորը։

Նմանատիպ նյութեր