59719 դիտում
16:04 02-03-2016
Նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի անհավանական արկածներն ու շոուն՝ Երևանի կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի վրա կանգնեցնում են Mercedes մակնիշի 04 SL 429 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն տեղեկություն է ունեցել, որ վարորդը երթևեկում է առանց ԱՊՊԱ:
Կանգնեցնելով ավտոմեքենան՝ վարորդը 30 րոպեից ավելի մի իսկական շոու է սարքել՝ հրաժարվելով ճանապարհային ոստիկաններին տրամադրել վարորդական իրավունքի վկայական:
Տեսնելով, որ իր շոուն նկարահանվում է, գլխիկոր, խոնարհ հարսի նման ներկայացրեց ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանն է, ով վարչական պատասխանատվության ենթարկվեց 100 հազար դրամի չափով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա նախկին պատգամավորի առաջին օրինախախտումը չէ. նա մի քանի անգամ երթևեկության կանոնները խախտելու համար տուգանվել է և ամեն անգամ դեպքի վայրերում մի իսկական շոու է սարքել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+