211652_close_icon
views-count1306 դիտում article-date 12:48 18-09-2015

Հունգարիան սկսել է Խորվաթիայի հետ սահմանին արգելապատնեշ կառուցել

Փախստականների ճգնաժամի հետ կապված՝ Հունգարիան սկսել է Խորվաթիայի հետ սահմանին արգելապատնեշ կառուցել: Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը: Արգելապատնեշը կառուցվելու է 41-րդ կմ հատվածում, որտեղ երկու երկրների միջև սահմանը չի անցնում գետի երկայնքով: Նման արգելապատնեշներ ավելի վաղ կառուցվել են նաև Սերբիայի հետ սահմանին: Այս տարի Հունգարիայի տարածք է ներթափանցել ավելի քան 200 հազար փախստական: Սեպտեմբերի 16-ին հունգարական ոստիկանությունը փախստականների հոսքը ցրել էր ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի կիրառմամբ, ինչը առաջացրել էր ՄԱԿ-ի մեծ դժգոհությունը: Կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ ցնցված է Հունգարիայի իշխանությունների անմարդկային քայլով:

Նմանատիպ նյութեր